Մասկը արձագանքել է Թրամփի սպառնալիքներին
ԱՄՆ
Իլոն Մասկը, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումներին, հայտարարել է, որ շատ «զարմանալի է գայթակղությունը» սրել իրենց միջև եղած հակամարտությունը։ Նա այս մասին գրել է իր էջում՝ X սոցիալական ցանցում։ «Շա՜տ, շա՜տ գայթակղիչ է, բայց առայժմ կզսպեմ ինձ», — նշել է Մասկը։
Թրամփն ավելի վաղ նախազգուշացրել էր Մասկին «չխաղալ կրակի հետ», երբ նրան հարցրել էին՝ արդյոք կոնֆլիկտը կարող է ազդել իր «Մեծ ու գեղեցիկ» օրինագծի ընդունման վրա։ Նա նույնիսկ ակնարկել էր, որ հարցը կարող է քննարկվել «Պետական արդյունավետության դեպարտամենտում» (DOGE)՝ ենթադրաբար հեգնանքով։
Բացի այդ, Թրամփը պատասխանել է լրագրողի հարցին Մասկի հնարավոր արտաքսման մասին՝ նշելով. «Կտեսնենք»։ Նման հայտարարությունները կտրուկ սրել են երկու հայտնի գործիչների միջեւ լարվածությունը։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)