ԱՊՀ գագաթնաժողովը կանցկացվի Դուշանբեում
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 10-ին, Դուշանբեում: Ինչպես տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«ԱՊՀ-ում Տաջիկստանի նախագահության շրջանակներում եզրափակիչ և կարևոր միջոցառումները կկայանան հոկտեմբերի 10-ին, Դուշանբեում. սա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն է», – Լեբեդևն ասել է Դուշանբեում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքների շուրջ կայացած ճեպազրույցի ժամանակ։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը