Ռուսաստանը ինտենսիվ հարձակում է իրականացրել Կիևի վրա
Ռուսաստանը գիշերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով ինտենսիվ հարձակում է իրականացրել Կիևի վրա։ Ըստ ուկրաինացի պաշտոնյաների, զոհվել է առնվազն չորս մարդ: Հզոր պայթյունները ցնցել են ամբողջ քաղաքը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հարձակումները հաջորդել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջոցով փոխանցված զգուշացմանը, որ Կրեմլը պատասխան հարվածներ կհասցնի Կիևին այն բանից հետո, երբ ուկրաինական անօդաչու սարքերը Ռուսաստանի խորքում համակարգված հարձակումներով ոչնչացրել են ռուսական մի քանի ռազմավարական ռմբակոծիչ ինքնաթիռ:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարները մարդկանց դեռ փնտրում են փլատակներում: Նա նաև հայտնել է, որ 20 մարդ վիրավորվել է, որոնցից 16-ը հոսպիտալացվել են:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը