Իրանը Չինաստանից բալիստիկ հրթիռների բաղադրիչներ է պատվիրել. The Wall Street Journal
Իրանը հազարավոր տոննա բալիստիկ հրթիռների բաղադրիչներ է պատվիրել Չինաստանից՝ նպատակ ունենալով վերականգնել և ընդլայնել իր ռազմական ներուժը։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով գործարքի մանրամասներին ծանոթ աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ առաջիկա ամիսներին Իրանի Իսլամական Հանրապետություն պետք է հասնեն ամոնիումի պերքլորատի խոշոր խմբաքանակներ։ Այդ նյութը հանդիսանում է հիմնական օքսիդացնող տարր բալիստիկ հրթիռների վառելիքի համար և կիրառվում է հարյուրավոր հրթիռների լիցքավորման գործընթացում։
Աղբյուրներից մեկի համաձայն՝ հնարավոր է, որ նյութերի մի մասը հետագայում փոխանցվի Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումներին, այդ թվում՝ Եմենում գործող հութիներին։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին