«MEATFOOD»-ի «կիսաապխտած Կրակովյան երշիկ»-ի արտադրությունը կասեցվել է
Հասարակություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը (Երևան, Օհանովի փողոց): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ–ից։
«Այդ արտադրամասում Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անցկացված վերահսկողության ընթացքում «MeatFood» և «Моя Семя» ապրանքանիշերի առկա արտադրատեսակներից վերցված նմուշներից միայն մեկը՝ «կիսաապխտած «Կրակովյան» երշիկ»-ը (ապրանքանիշը՝ «MeatFood», (արտադրված 30․06․2025թ.), «Նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Արտադրատեսակը չի արտադրվի մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
«Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր»,–ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել