Կոտայքի մարզում ուղևորությունից հետո տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է մարտական նռնակ. shamshyan.com
Հասարակություն
Հուլիսի 1-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է ներկայացել է Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Գրիշա Չ․-ն և ներկայացրել սև գույնի պայուսակ, որը ըստ նրա ուղևորությունից հետո թողել են որպես տաքսի շահագործվող իր «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայում երկու ուղևոր։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի բաժին հրավիրված ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ինժիներական ջոկատի սակրավորների միջամտությամբ հուլիսի 2-ին վերը նշված պայուսակում հայտնաբերվել է 1 հատ «РГН-Д» տիպի ձեռքի մարտական նռնակ՝ իր «ДВМ» գրառմամբ պայթուցիչով, Երևանի բնակիչ 45-ամյա Ա․ Օ․-ի ՀՀ անձնագիր, «Այդի» բանկի և սոցիալական քարտ, 1 տուփ ծխախոտ, 1 հատ լիցքավորիչի լար և բանալիներ։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ