Թրամփը պատրաստ է աջակցել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին մեկ պայմանով․ Politico
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ նոր օրինագծին, եթե դրանք վերացնելու հարցում վերջնական խոսքը նրանը լինի։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանք նշել են, որ փաստաթղթի այս տարբերակը ենթադրում է ռուսական նավթ և ուրան գնող երկրների համար 500 տոկոսանոց մաքսատուրքերի 180 օրով չեղարկման հնարավորություն։
Նյութի համաձայն՝ օրինագծի հեղինակները համաձայնել են երկարաձգել այս ժամկետը, եթե Կոնգրեսը վերահսկի դրա պահպանումը։ Սակայն ԱՄՆ առաջնորդի վարչակազմը կողմ է նման վերահսկողության մեխանիզմից հրաժարվելուն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)