ԱՄՆ-ն վերսկսել է Կիևին որոշ տեսակի զենքի մատակարարումները
ԱՄՆ
Միացյալ Նահանգները վերսկսել է Ուկրաինային որոշ տեսակի զենքի մատակարարումները։ Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյայի։
Գործակալության տվյալներով՝ Կիևը սկսել է ստանալ 155 միլիմետրանոց հրետանային արկեր և բարձր ճշգրտության GMLRS զինամթերք՝ այդ զենքերը պահվում էին Լեհաստանի պահեստներում։
Նախորդ օրը Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկիին անհապաղ փոխանցել տասը հրթիռ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Թրամփը նաև պատրաստակամություն է հայտնել օգնել լրացուցիչ մատակարարման ուղիներ գտնելու հարցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)