Տարածվում է Սամվել Կարապետյանի կողմից 150,000 դրամի չափով աջակցության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն
Հասարակություն
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․
Սոցիալական ցանցերում և մեսինջերներում տարածվում է «Տաշիր» ընկերությունների խմբի և Սամվել Կարապետյանի կողմից 150,000 դրամի չափով սոցիալական աջակցության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունը կեղծ է։
«Տաշիր» ընկերությունների խումբը որևէ պաշտոնական հայտարարություն չի հրապարակել նման վճարումների կամ սոցիալական ծրագրերի վերաբերյալ՝ նշված պայմաններով։
Խնդրում ենք չվստահել և չտարածել կեղծ տեղեկատվություն՝ ապատեղեկատվությունից և հնարավոր խարդախությունից խուսափելու համար։
Հետևեք մեր սոցիալական ցանցերում հրապարակված պաշտոնական տեղեկատվությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)