Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը. Պեսկով
Ռուսաստանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով շփումները։ Այսպես է պատասխանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը URA.RU-ի հարցին այն մասին, թե ինչպես է Կրեմլը արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։
«Մենք, իհարկե, ողջունում ենք նման ուղիղ երկխոսության փաստը, և բազմիցս տարբեր մակարդակներում ասել ենք, որ կողջունենք խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրումը։ Հենց նման համաձայնագրի ստորագրումն է դառնալու շատ կարևոր գործոն, որը կանխատեսելիություն, կայունություն և խաղաղություն կհաղորդի տարածաշրջանին։ Մենք լիովին աջակցում ենք այս գործընթացին», - ասել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին