Մելանյա Թրամփը անտեսում է ԱՄՆ առաջին տիկնոջ պարտականությունները․ ԶԼՄ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, հազվադեպ է նրան ուղեկցում հանրային միջոցառումների։ Այս մասին հայտնել է իսպանական El Periodico թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Հրապարակումը նշում է, որ հուլիսի 4-ին Անկախության օրվա տոնակատարությանը մասնակցելուց հետո Թրամփը գրեթե երբեք չի հայտնվել պաշտոնական միջոցառումներին։ Աղբյուրների համաձայն՝ նա հիմնականում գտնվում է Ֆլորիդայի Մար-ա-Լագո նստավայրում կամ Նյու Յորքի իր բնակարաններում։
El Periodico-ն պնդում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Մելանյա Թրամփը պաշտոնական կարգավիճակով միջոցառումների է մասնակցել ընդամենը 14 անգամ։ Հրատարակությունը ընդգծում է, որ փորձագետները դա համարում են առաջին տիկնոջ պարտականությունների չկատարում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)