Քաթարը Պենտագոնին ինքնաթիռ է նվիրել՝ առանց որևէ պայմանի․ CNN
ԱՄՆ
Քաթարը Միացյալ Նահանգներին կնվիրաբերի Boeing 747-8՝ այն նախագահական Air Force One ինքնաթիռի վերածելու համար, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրին։
Հուլիսի 7-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և նրա քաթարցի գործընկեր Սաուդ բին Աբդուլռահման Ալ Թանիի կողմից ստորագրված փաստաթղթում ընդգծվում է գործարքի կամավոր բնույթը։ Տեքստում նշվում է, որ փոխանցումը կատարվում է «համագործակցության ոգով»՝ առանց կոռուպցիայի որևէ նշանի։
Ինքնաթիռի արդիականացման արժեքը, ըստ CNN-ի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի, կկազմի 400 միլիոն դոլարից պակաս։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)