Թրամփը Պուտինին նվիրել է Ղրիմը և մի քանի ուկրաինական շրջան. Ավստրիայի ԱԳ նախարար
ԱՄՆ
Ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին նվիրել է Ղրիմը և մի քանի արևելյան Ուկրաինայի շրջաններ։ Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ կարգավորման շրջանակներում թերակղզին կճանաչվի՝ որպես ռուսական։ Այսպիսի հայտարարություն է արել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը։
«Թրամփը, ըստ էության, Պուտինին Ղրիմը և մի քանի արևելյան շրջաններ նվիրեց արծաթե սկուտեղի վրա, ինչպես նաև բացառեց Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին», - Welt թերթին տված հարցազրույցում ասել է արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը։
Մայնլ-Ռեյզինգերը նաև չի բացառել Վիեննայի կողմից չեզոքությունից հրաժարվելը և երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս պահին այս գաղափարը լայն աջակցություն չի վայելում։ Այնուամենայնիվ, դիվանագետը կարծում է, որ «միայն չեզոքությունը չի պաշտպանի»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)