Հանրային վայրերում շուրջ 160․000 քաղաքացի մասնակցել է Վարդավառին
Հասարակություն
Հուլիսի 27-ին, Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի ժողովրդական տոնակատարությունների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները՝ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում։
ՓԾ-ից հայտնում են, որ հանրային վայրերում՝ ակտիվ հատվածների հաշվարկներով, շուրջ 160․000 քաղաքացիներ մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին։ Միջոցառումները հատկապես բազմամարդ են եղել Երեւանում, Գյումրիում, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում։
Նշվում է նաև․ «Նախատեսված միջոցառումների, ինչպես նաև բազմամարդ բոլոր տարածքներում ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը սահմանել էին ծառայություններ՝ ապահովելով մեր քաղաքացիների ու զբոսաշրջիկների անվտանգությունը»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել