Հավանական է՝ գիտեին, որ իմ պաշտոնավարման 100 օրն է, պետք է ասուլիս տամ, դիտավորյալ «Доля воровская» միացրին. Վարդան Ղուկասյան
Քաղաքական
«Ինչու են հարցերն ինձ ուղղում, զարմանում եմ, թե քաղաքապետն ի՞նչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ»,- լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով քաղաքի շատրվանների մոտ հնչող «Доля воровская» երգին և դրա վերաբերյալ քպ-ականների գրառումներին։
«Ես անցնում եմ էդ հատվածով, գիշեր ու ցերեկ այնքան հաճելի դասական երաժշտություն է դրված։ Հավանական է՝ գիտեին, որ իմ պաշտոնավարման 100 օրն է, պետք է ասուլիս տամ, դիտավորյալ արեցին։ Երրորդ համաշխարհային պատերազմի առաջ ենք կանգնած, իրենք ընկել են՝ «Доля воровская», չգիտեմ՝ ինչ բաների հետեւից։ Քաղաքապետն էդ հարցերի հետ ընդհանրապես կապ չունի։ Ես էդ կյանքի հետ ընդհանրապես կապ չունեմ»,-ասաց Վարդան Ղուկասյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)