Ռոնալդուն խփել է կարիերայի 940-րդ գոլը
Սպորտ
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 940-րդ գոլը
Օգոստոսի 29-ին «Ալ-Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնության առաջին փուլում հաղթեց «Ալ-Տաավունին», խաղն ավարտվեց 5:0 հաշվով: 40-ամյա հարձակվողը խփեց 940-րդ գոլը 11 մետրանոց հարվածաշարից:
Ընդհանուր առմամբ, Ռոնալդուն 450 գոլ ունի «Ռեալ Մադրիդի», 145 գոլ՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 101 գոլ՝ «Յուվենտուսի» և 101 գոլ՝ «Ալ-Նասրի» կազմում: Պորտուգալացին մնացած գոլերը խփել է Լիսաբոնի «Սպորտինգի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի