Իրանը դիմակայելու է ցանկացած ագրեսիայի․ Փեզեշքիան
Իրան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց հաստատակամորեն դիմակայելու է ցանկացած ագրեսիայի: Հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, փոխանցում է Mehr-ը:
Փեզեշքիանը քննադատել է եվրոպական որոշ երկրների, որոնք խախտել են միջազգային օրենքները՝ Իրանին մեղադրելով պահանջներին չհամապատասխանելու մեջ: «Բնականաբար, մենք չենք ցանկանում, որ գործի դրվի «արագ արձագանքման» մեխանիզմը», - ասել է առաջնորդը: Իրանի նախագահը նաև մտահոգություն է հայտնել որոշ արտահայտությունների կապակցությամբ, որոնք խաթարում են երկրում միասնականությունն ու համախմբվածությունը:
Խոսելով հակամարտությունների վերաբերյալ Իսլամական Հանրապետության դիրքորոշման մասին՝ նա հաստատել է Իրանը պատերազմի չի ձգտում, բայց հաստատակամորեն դիմակայելու է ցանկացած ագրեսիայի: «Մենք երբեք չենք խուսափել հակամարտություններից, և մեր ժողովուրդը ցույց է տվել, որ պատերազմի ժամանակ ներքին համախմբվածությունը զգալիորեն ամրապնդվում է», - հավելել է Փեզեշքիանը:


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել