ԵՄ-ն կարող է երկարաձգել Իրանի դեմ պատժամիջոցները. Ֆրանսիայի ԱԳՆ
Իրան
Եվրամիությունը (ԵՄ) կարող է վերականգնել միակողմանի սահմանափակումները Իրանի նկատմամբ, եթե Թեհրանի միջուկային բանակցությունները ձախողվեն առաջիկա 30 օրվա ընթացքում և վերականգնվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Կոպենհագենում ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է քննարկել պատժամիջոցների կիրառման հետաձգման հնարավորությունը, քանի որ «դիվանագիտության համար նախատեսված դուռը դեռևս բաց է»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան