Մոսկվան կտրուկ արձագանքեց ԱՄՆ մարդու իրավունքների զեկույցին
Քաղաքական
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ քննադատել է ԱՄՆ-ի հրապարակած մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը՝ հայտարարելով, որ այն լի է անհիմն մեղադրանքներով։ Ըստ Մոսկվայի՝ զեկույցում տեղ գտած ձևակերպումները անպատասխանատու են և հիմնված «միտավորված ենթադրությունների» վրա։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շեշտել է, որ առավել ապշեցուցիչ են եղել Ռուսաստանին վերագրվող «պատերազմական հանցագործությունների» մասին պնդումները։ Նա ընդգծել է, որ Կրեմլը սպասում է Վաշինգտոնի արտաքին քաղաքականության փոփոխությանը Դոնալդ Թրամփի օրոք՝ հույս ունենալով, որ ԱՄՆ-ը վերջ կտա իրեն «համաշխարհային մարդու իրավունքների պաշտպան» հռչակելու փորձերին։
Նշենք, որ այս հայտարարությունը հնչեց այն ֆոնին, երբ ամերիկացի տնտեսագետ և Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը ներկայացրել էր Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավոր պայմանների իր տեսլականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)