Լիտվան «վիշապի ատամներ» է տեղադրել Ռուսաստանի և Բելառուսի սահմաններին
Քաղաքական
Լիտվայի զինված ուժերը սահմանային անվտանգության ամրապնդման շրջանակում տեղադրել են հակատանկային արգելքներ՝ հայտնի որպես «վիշապի ատամներ», Ռուսաստանի և Բելառուսի սահմանային անցակետերում։ Պաշտպանական կառույցները տեղադրվել են չօգտագործվող ճանապարհների վրա՝ Շումսկաս, Լավորիշկես, Լատեժերիս և Ռայգարդաս անցակետերում Բելառուսի հետ սահմանին, ինչպես նաև Ռամոնիշկյայ անցակետում՝ ՌԴ Կալինինգրադի մարզի ուղղությամբ։
Լիտվայի զինված ուժերը հայտնել են, որ նշված անցակետերը չեն օգտագործվում առևտրային և ուղևորափոխադրումների համար, իսկ այս քայլերը նպատակ ունեն խստացնել սահմանային վերահսկողությունը և կանխել հնարավոր սպառնալիքները։
Լիտվայի և Բելառուսի հարաբերություններում լարվածությունը պահպանվում է։ Անցած տարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լիտվայի կողմից Բելառուսում գրանցված մեքենաների մուտքի արգելքը անվանել էր «խելահեղ» որոշում, որը, ըստ նրա, կարող է նույնիսկ նպաստել բելառուսական տնտեսությանը՝ դադարեցնելով «տուրիստական գնումների հոսքը» դեպի Բալթյան երկրներ, փոխանցում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)