ԵՄ-ում քննարկում են քվեարկության սկզբունքի փոփոխությունը
Աշխարհ
Եվրոպական միության մի շարք երկրներ ուսումնասիրում են որոշումների ընդունման մեխանիզմների փոփոխությունը՝ առաջարկելով միաձայնության փոխարեն կիրառել որակյալ մեծամասնության սկզբունք։ Bloomberg-ի տեղեկություններով՝ այս հարցը ներառված է փաստաթղթում, որը շրջանառվել է անդամ երկրների միջև Կոպենհագենում նախատեսված ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախաշեմին, փոխանցում է Лента.ру-ն։
Փաստաթղթում նշվում է, որ նման փոփոխությունը թույլ կտա ԵՄ-ին արագացնել որոշումների կայացման գործընթացը և կանխել առանձին երկրների կողմից կարևոր նախաձեռնությունների արգելափակումը։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ կոնսենսուսի սկզբունքը մնում է միության հիմնասյուներից մեկը։
Քաղաքագետների գնահատմամբ՝ այս առաջարկը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ԵՄ ներքին քաղաքական դինամիկայի վրա, հատկապես ֆոնին այն լարվածության, որն առաջացել է Ուկրաինայի հարցում, երբ Հունգարիան սպառնացել է վետո դնել ԵՄ ուսումնական առաքելությունների ծրագրերի վրա։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի