Եվրոպան այս ձմեռ վառելիքային ճգնաժամ չի ունենա. փորձագետ
Աշխարհ
Ֆոնդի ազգային էներգետիկ անվտանգության փորձագետ Ստանիսլավ Միտրախովիչը կարծում է, որ չնայած 2021-ից ի վեր գազի պահեստներում գրանցված նվազագույն պաշարներին՝ Եվրոպան այս ձմեռ վառելիքային ճգնաժամի չի հասնի։ Лента.ру-ի հետ զրույցում նա նշել է, որ կոմունալ հատվածում գազի ավելացած սպառման դեպքում ԵՄ երկրները պարզապես կսահմանափակեն արդյունաբերության օգտագործումը։
Միտրախովիչը հիշեցրել է, որ Եվրոպան արդեն կիրառել է նման մեխանիզմներ՝ ռուսական գազից հրաժարվելու գործընթացում։ Նրա խոսքով՝ գազը ԵՄ-ում քիչ է օգտագործվում տրանսպորտում, իսկ բնակարանային ու կոմունալ ոլորտների պահանջարկը հնարավոր է բավարարել անգամ սահմանափակ պաշարներով։
Ավելի վաղ ԵՄ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել էր, որ Բրյուսելը մտադիր է ամբողջությամբ հրաժարվել ռուսական նավթից ու գազից՝ դրանք փոխարինելով ամերիկյան հեղուկացված բնական գազով և միջուկային վառելիքով։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի