Սպիտակ տունը հերքում է Դոնալդ Թրամփի մահվան մասին լուրերը
ԱՄՆ
Սպիտակ տունը պաշտոնապես հերքել է սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվող լուրերը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մահացել է։ Axios-ի աղբյուրը նշել է, որ նախագահը լիովին առողջ է և անգամ ծրագրում է մասնակցել գոլֆի խաղի։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել էր, որ Թրամփին ախտորոշվել է քրոնիկ երակային անբավարարություն, ինչի հետևանքով նրա ոտքերին առաջանում է այտուց, իսկ ձեռքերի վրա՝ թեթև կապտուկներ։ Նա ընդգծել է, որ այս ախտանիշները չեն սպառնում նախագահի առողջությանը։
Վաշինգտոնը կոչ է արել չտարածել ապատեղեկատվություն՝ ընդգծելով, որ Թրամփը շարունակում է ակտիվորեն կատարել իր պարտականությունները։ ԱՄՆ վարչակազմը վստահեցրել է, որ նախագահի առողջական վիճակը կայուն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)