ՌԴ ԶՈւ-ն FPV դրոնով ոչնչացրել է ուկրաինական «Կոզակ» զրահամեքենա
Քաղաքական
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Հարավային» խմբավորման անօդաչու սարքերի օպերատորները Սևերսկի շրջանում հայտնաբերել և FPV դրոնով ոչնչացրել են ուկրաինական «Կոզակ» զրահամեքենա։ Նշվում է, որ օպերացիան իրականացվել է հարձակվող ստորաբաժանումներին օժանդակելու նպատակով։
Նախարարության տվյալներով՝ Սևերսկի ուղղությամբ օգոստոսին ոչնչացվել է ավելի քան 112 միավոր զինտեխնիկա և հատուկ նշանակության սարքավորում։ Դրոնների օպերատորները շարունակում են աշխատանքը թշնամու մոտիկ թիկունքում՝ խոչընդոտելով մատակարարման ուղիները, հարվածելով զինամթերքի պահեստներին ու հրետանու դիրքերին։
Ռուսական կողմը ընդգծում է, որ անօդաչու սարքերի ինտենսիվ կիրառությունը էապես նվազեցնում է ուկրաինական ուժերի պաշտպանական հնարավորությունները տարածաշրջանում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ