ԵՄ-ն և ԱՄՆ-ն կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները․ AP
Աշխարհ
ԵՄ ներկայացուցիչները սեպտեմբերի 8-ին Վաշինգտոն այցի ընթացքում կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Եվրոպացի պաշտոնյաների թիմը երկուշաբթի կայցելի ԱՄՆ ֆինանսների նախարարություն՝ քննարկելու Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման տարբեր ձևերը, ներառյալ նոր պատժամիջոցները», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է՝ պատվիրակությունը կգլխավորի պատժամիջոցների հարցերով ԵՄ դեսպանորդ Դևիդ Օ'Սալիվանը:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է