Թրամփը դիտարկում է Վենեսուելային հարվածներ հասցնելու հնարավորությունը․ CNN
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լատինաամերիկյան թմրակարտելների դեմ պայքարի շրջանակներում դիտարկում է Վենեսուելայի տարածքում թիրախներին հարվածներ հասցնելու հնարավորությունը, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով վարչակազմի աղբյուրները:
«Թրամփը կարծում է՝ դա կթուլացնի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դիրքերը», - հաղորդել Է աղբյուրը: Այժմ, Ինչպես հաղորդվում է, ոչ մի նշան չկա, որ Վենեսուելայում թիրախներին հարվածելու որոշումը կայացվել է: Սակայն Սպիտակ տան երկու ներկայացուցիչները չեն բացառել ապագայում նման հնարավորությունը։
Զրուցակիցներից մեկի խոսքով՝ Թրամփը ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչներին հայտնել է՝ «եթե ահաբեկիչներին ոչնչացնելու հնարավորություն լինի, նա անմիջապես կանաչ լույս կտա»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)