ՀԱՊԿ-ը բախվել է խաբեբաների հետ
Քաղաքական
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) զգուշացրել է կազմակերպության ղեկավարության մասնակցությամբ կեղծ տեսանյութերի միջոցով խարդախության մասին։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վերջերս ավելացել են արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիայի միջոցով կեղծ տեսահաղորդագրություններ ստեղծելու համար խարդախ հարձակումների դեպքերը։
«Խարդախները ստեղծում են իրատեսական տեսանյութեր, որտեղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թվային կրկնօրինակը հորինված պատրվակով խնդրում է դրամական փոխանցումներ», - ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)