Վենեսուելայի F-16 կործանիչները թռել են ԱՄՆ ռազմանավի վրայով Կարիբյան ծովում
Քաղաքական
Վենեսուելայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները թռել են ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչ նավի վրայով Կարիբյան ծովում։ Տեսանյութը հրապարակել է ռազմական վերլուծաբան Բորիս Ռոժինը՝ նշելով տարածաշրջանում աճող լարվածությունը։
Տեսանյութի տարածումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է խոցել Վենեսուելայի ինքնաթիռները, եթե դրանք չափազանց մոտենան ամերիկյան ռազմանավերին։ Վերլուծաբանի խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է մեծացնել իր ծովային և օդային ներկայությունը տարածաշրջանում՝ չդադարեցնելով սպառնալիքները Վենեսուելայի հասցեին։
Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը նախապես հայտարարել էր կամավորական ջոկատների հավաքագրման մասին՝ ԱՄՆ հնարավոր ռազմական գործողություններին դիմակայելու նպատակով։ Ըստ Մադուրոյի՝ ավելի քան հինգ հազար համայնքներում արդեն գործում են ակտիվացված ինքնապաշտպանական խմբեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)