Զելենսկին հայտնել է՝ սեպտեմբերի սկզբից Ռուսաստանի ԶՈՒ-ն կիրառել է ավելի քան 1300 հարվածային դրոն
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-յան ուղերձում հայտնել է, որ սեպտեմբերի սկզբից Ռուսաստանի զինված ուժերը երկրի տարբեր օբյեկտների ուղղությամբ գործարկել են ավելի քան 1300 հարվածային անօդաչու թռչող սարք և մոտ 900 կառավարվող ավիառումբ։
Նրա խոսքով՝ հարվածները հասել են Ուկրաինայի 14 մարզերի, իսկ պայթյունների ձայները լսվել են գրեթե ողջ երկրում։ Նախորդ օրերին հարվածներ են հասցվել Օդեսայի մարզի Իզմայիլի նավահանգստին, որը կարևոր լոգիստիկ կենտրոն է Ուկրաինայի համար։
Սեպտեմբերի 5-ի լույս գիշերը ռուսական «Գերան-2» դրոնները հարվածել էին Դնեպրոպետրովսկում գտնվող պետական «Սալյուտ» ձեռնարկությանը, որտեղ պահվում և ԶՈւ-ին էր մատակարարվում FPV դրոնների բաղադրամասեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)