Ալմաթիում մեկ բնակարանային համալիրում հայտնաբերվել է 22 բորդել
Հասարակություն
Կազախստանի դատախազությունը Ալմաթիում գտնվող «Մանհեթեն» բնակարանային համալիրում բացահայտել է լայնածավալ իրավախախտումներ։ Nur.kz-ի տվյալներով՝ համալիրում հայտնաբերվել է 22 գործող բորդել, ինչպես նաև մի շարք այլ հանցագործություններ։
Իրավապահ մարմինները երկու ամիս շարունակ իրականացրած ստուգումների ընթացքում հայտնաբերել են չգրանցված զենք, բռնել անօրինական միգրանտների, անօթևանների և հասարակական կարգի խախտողների։ Բացի այդ, հայտնաբերվել է յոթ խանութ, որոնք առանց թույլտվության վաճառել են ալկոհոլ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կազախստանում ձերբակալվել էին երկրի ԱԳՆ ղեկավար Մուրատ Նուրթլեուն և բիզնեսմեն Հաջի Հաջիևը, ինչը ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրեց երկրի իրավապահ համակարգի ակտիվ աշխատանքին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)