Ուկրաինային սպասվում են «ցավոտ զիջումներ» խաղաղության բանակցություններում
Քաղաքական
Ամերիկյան The Nation ամսագիրը գրել է, որ Ուկրաինան ստիպված կլինի անել «ցավոտ զիջումներ», եթե խաղաղության բանակցություններում առաջընթաց գրանցվի։ Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանին չի հաջողվի ստիպել դուրս գալ իր վերահսկողության տակ գտնվող մեծ տարածքներից։
Հրապարակման հեղինակները հիշեցնում են, որ պատերազմի ընթացքում ռուսական բանակը ամրապնդել է վերահսկողությունը մի շարք ռազմավարական շրջաններում, և այդ տարածքների վերադարձը դիվանագիտական ճանապարհով գրեթե անհնար է։
Ամերիկյան պարբերականը նաև ընդգծել է՝ Կիևի համար առաջնային մարտահրավեր է դառնում դադարեցնել լայնածավալ ռազմական գործողությունները և հասնել պայմանավորվածությունների, որոնք թույլ կտան նվազեցնել մարդկային ու տնտեսական կորուստները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)