Լեհ ֆերմերները փակել են «Մեդիկա» անցակետը Ուկրաինայի սահմանին
Քաղաքական
Լեհաստանում բողոքող ֆերմերները փակել են «Մեդիկա» անցակետը՝ սահմանափակելով բեռնատարների շարժը դեպի Ուկրաինա։ Լեհական սահմանապահ ծառայության տվյալներով՝ անցակետը փակվել է սեպտեմբերի 6-ին՝ կեսօրից հետո, և սահմանափակումները կտևեն առնվազն վեց ժամ։
Ֆերմերները և տրանսպորտային ընկերությունները կրկին բարձրաձայնում են ուկրաինական ապրանքների և փոխադրումների պատճառով մրցակցային անհավասար պայմանների մասին։ Նախագահ Կարոլ Նավրոցկին ընդգծել է, որ Լեհաստանը լայն աջակցություն է ցուցաբերել ուկրաինացի փախստականներին, սակայն տեղական բիզնեսը շարունակում է կրել վնասներ։
Ի պատասխան՝ Ուկրաինայի գյուղատնտեսության և սննդամթերքի նախարար Վիտալի Կովալը հայտարարել է, որ Ուկրաինան Լեհաստանից գնում է ավելի շատ ապրանք, քան վաճառում է, և լեհ տնտեսվարողների համար որևէ տնտեսական սպառնալիք չկա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)