ԱՄՆ կոնգրեսական Գրինը առաջարկել է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը
ԱՄՆ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը առաջարկել է հրաժարվել Ուկրաինային անվտանգության համար 600 միլիոն դոլար հատկացնելուց։ Նա այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում։
«Այսպիսով, իմ առաջին փոփոխությունը կլինի Ուկրաինայի համար նախատեսված 600 միլիոն դոլարը Ազգային պաշտպանության լիազորման մասին օրենքից բացառելը», - ասել է կոնգրեսականը։
Նրա խոսքով՝ ամերիկացի հարկատուները արդեն ավելի քան 175 միլիարդ դոլար են հատկացրել Ուկրաինային աջակցելու համար։
Գրինի խոսքով՝ բավական է․ երկիրը այլևս չի կարող «ֆինանսավորել արտաքին պատերազմները»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ