Մեր պաշտպանության բյուջեն ամեն տարի ավելանում է․ Արման Եղոյան
Քաղաքական
«Մեր պաշտպանության բյուջեն ամեն տարի ավելանում է»,– լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մտահոգիչ չէ՞, որ ՀՀ պետական բյուջեում չի նախատեսվում ավելացնել ռազմական ծախսերի համար գումարը։
«Բյուջեի նախագիծը դեռ չի եկել ԱԺ։ Մենք չենք տեսել այն։ Որ դուք ասում եք՝ ռազմական ծախսերի բյուջեն նույնը կմնա, ահա այդ շատը կարող է նույնը մնալ։ Մի բյուջե, որն արդեն իսկ մեծացվել է՝ համեմատած նախորդ տարիների բյուջեների հետ»,-ասաց նա։
Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, որ Ադրբեջանի ռազմական ծախսերն անհամեմատ ավելի մեծ են, Եղոյանն ասաց․ «Ադրբեջանն ավելի հարուստ պետություն է․ իրենք նավթ են վաճառում, մենք նավթ չունենք»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)