ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համար Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներից Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Պրահա–Հռոմ չվերթն արտակարգ վայրէջք է կատարել․ պայթյունի սպառնալիք Եթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ Ղազինյան Հարցվածների 50.7 տոկոսը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP» Որտեղ մենք ունեցել ենք երաշխավորներ, դա ավարտվել է աղետով․ Փաշինյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին Թրամփի վարչակազմը շարունակում է պայքարը անօրինական ներգաղթյալ ուսանողների արտոնությունների դեմ Ինձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան 

Բաժանորդ դառնալու համար ներկայացված 5591 դիմում-հայտից 1568-ի դեպքում առկա են ժամկետների խախտումներ․ «ՀԷՑ»

Հասարակություն

Սեպտեմբերի 9-ի դրությամբ «ՀԷՑ» ՓԲԸ էլեկտրամատակարարման բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմում-հայտերի ընդհանուր թիվը կազմում է 5591, որից միացման պայմանագրեր են կնքվել 3317 սուբյեկտների հետ. 1568 հայտի դեպքում առկա են ժամկետների խախտումներ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել «ՀԷՑ» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը:

««ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականի հիման վրա իրականացված համապարփակ ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու դիմումատուների հետ կնքված 3317 միացման պայմանագրերից շուրջ կեսի պարագայում, այն է՝ 1568-ի դեպքում, արձանագրվել են բաժանորդ դառնալու ընթացակարգին վերաբերող պայմանագրային ժամկետների խախտումներ. ընդ որում՝ այդ խախտումները մեծ մասամբ չեն վերաբերում հայտ ներկայացրած անձանց պարտավորություններին:

Միացման գործընթացի պայմանագրային ժամկետների խախտումների հիմնական պատճառները ոչ միայն «ՀԷՑ» ՓԲԸ տարբեր ստորաբաժանումներում դեռևս նկատվող «ավանդաբար» ոչ հետևողական աշխատելաոճի արդյունք են, այլ նաև պայմանավորված են այն հանգամանքով, որ նոր միացումների ապահովման ուղղությամբ տարվող հսկայածավալ աշխատանքները «ավանդույթի ուժով» դեռևս արտապատվիրակված են բացառապես մի քանի «արտոնյալ» շինարարական ու նախագծային կազմակերպությունների, որոնք, տարիներ շարունակ զբաղեցնելով մենաշնորհային դիրք ՀԷՑ-ի բազմապրոֆիլ գործունեության տարբեր ոլորտներում, հանգեցրել են հսկայածավալ աշխատանքների կատարման ժամկետների էական խախտումների:

ՀԷՑ-ի էլեկտրամատակարարման բաշխման ցանցին ֆիզիկական և իրավաբանական անձանց էներգահամակարգերի միացման աշխատանքների վերջնաժամկետների ուշացումների պատճառ են դառնում նաև Տեղական ինքնակառավարման մարմիններում բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով համաձայնեցումների և թույլտվությունների ստացման աշխատանքների դանդաղումը, տեղերում ցուցաբերվող անհետևողականությունն ու ոչ արհեստավարժ մոտեցումը:

Ստեղծված իրավիճակն արդյունք է նաև ՀԷՑ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից կապալառու ընկերությունների աշխատանքների նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության և վերջիններիս կողմից վերջնաժամկետների պահպանման հանդեպ ՀԷՑ-ի համապատասխան իրավասու անձանց կողմից ցուցաբերված տևական լոյալության ու «լուռ անտարբերության»:

Տարիներ շարունակ «ՀԷՑ» ՓԲԸ-ի հետ կնքված, բաժանորդ դառնալու նոր միացումների Պայմանագրերի կատարմանն ուղղված բազմապրոֆիլ աշխատանքների իրականացման գործառույթներն արտապատվիրակվել են բացառապես հետևյալ 4 ընկերություններին.

▪️«Կասկադ էներգո Սերվիս» ՍՊԸ
Այս պահի դրությամբ նոր միացումների ապահովման արտապատվիրակված աշխատանքների ընդհանուր քանակն այս ընկերությանը կազմում է 418 միացման հայտ, որոնցից ժամկետների ուշացումով՝ 223 աշխատանք:

▪️«Արև Քնստրաքշն» ՓԲԸ
Արտապատվիրակված աշխատանքների ընդհանուր քանակն այս պահին կազմում է 587 միացման հայտ, որոնցից ժամկետների ուշացումներ՝ 340-ի դեպքում:
▪️«Լույս Էներջի» ՓԲԸ
Արտապատվիրակված աշխատանքների ընդհանուր քանակն ընթացիկ փուլում՝ 584 միացման հայտ, որոնցից ժամկետների ուշացումով՝ 197 աշխատանք:
▪️ «Ինտեկո Էներգո» ՓԲԸ

Արտապատվիրակված աշխատանքների ընդհանուր քանակն այս պահին՝ 619 միացման հայտ, որոնցից շինարարի փուլի ուշացմամբ՝ 267 աշխատանք:
«ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից նոր բաժանորդներ դառնալու հայտերի նախագծային աշխատանքները ևս տարիներ շարունակ արտապատվիրակվել են 1-2 կոնկրետ նախագծային ընկերությունների, և այս պահին նոր բաժանորդ դառնալու 3317 միացման Պայմանագրերի պահանջների կատարման՝ նախագծային աշխատանքների փուլին վերաբերող ժամկետների խախտումներ ունենք 318 հայտի դեպքում, որից միայն 308 հայտի խախտված ժամկետները վերաբերում են «Վոլիոս» ՓԲԸ-ին, մնացած 10-ը «Էներգացանցնախագիծ» ՓԲԸ պատասխանատվության տիրույթում են:

«ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարչի հանձնարարությամբ ընկերության տեխնիկական, տնօրենության համապատասխան ստորաբաժանումներն այս փուլում ինտենսիվ աշխատանքներ են տանում Պայմանագրի կողմ հանդիսացող ընկերությունների հետ՝ արագացնելու գործող Պայմանագրերով սահմանված ժամկետների և պարտավորությունների երկուստեք կատարման ենթակա աշխատանքների իրականացումը, ինչպես նաև զուգահեռաբար ընթացակարգեր են մշակվում՝ բաժանորդ դառնալու նոր միացման հայտերի սպասարկումն ավելի դյուրին և հեշտացված ընթացակարգերով իրականացնելու նպատակով:

Նոր միացումների իրականացումն ապահովող արտապատվիրակված աշխատանքների Պայմանագրերի կատարումից հետո նախատեսվում են ներառական, բաց և թափանցիկ մրցութային գնման գործընթացներ՝ տվյալ աշխատանքներն ավելի մեծ թվով ընկերությունների արտապատվիրակելու և մրցակցային միջավայրում ավելի սեղմ և վերահսկելի ժամկետներում իրականացնելու ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու հայտերի սպասարկման գործընթացները՝ բացառելու համար նմանատնիպ ուշացումներն ու ֆիզիկական և իրավաբանական անձանց հավելյալ անհարմարություններ պատճառելու արատավոր պրակտիկան ընկերությունում:

Հարգելի՛ քաղաքացիներ,

Հայցում ենք «ՀԷՑ» ՓԲԸ-ի նոր բաժանորդ դառնալու՝ թե՛ հայտեր ներկայացրած և թե՛ միացման Պայմանագրեր կնքած բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ներողամտությունն ու ըմբռնումը, որոնք ստիպված են եղել ամիսներ (բազմաթիվ դեպքերում՝ նույնիսկ տարիներ) շարունակ սպասելու էլեկտրամատակարարման բաշխման ցանցին միանալու իրենց հերթին:

Վստահեցնում ենք՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն այս պահին ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ իրավիճակն ամենակարճ ժամկետներում շեշտակիորեն շտկելու և առկա խնդիրներին շուտափույթ և արդյունավետ լուծումներ առաջադրելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համարՀամոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներիցՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Պրահա–Հռոմ չվերթն արտակարգ վայրէջք է կատարել․ պայթյունի սպառնալիքԵթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ ՂազինյանՀարցվածների 50.7 տոկոսը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP» Որտեղ մենք ունեցել ենք երաշխավորներ, դա ավարտվել է աղետով․ Փաշինյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակըԷդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին Թրամփի վարչակազմը շարունակում է պայքարը անօրինական ներգաղթյալ ուսանողների արտոնությունների դեմԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Մեսին հեռացավ հավաքականից՝ նվաճումներով, Ռոնալդուն՝ սկանդալովՈր մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՍանկտ Պետերբուրգի երաժիշտը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Չեռնիգովի թատրոնի ռմբակոծության մասին գրառման համարՀայաստանը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան․ Փաշինյան ՍԴ փոխնախագահ չեմ աշխատի, փաստվեցին իրողությունները, ընտրության ելքը անկանխատեսելի չէր․ Շաթիրյան ԱՄՆ-ն պատերազմի պայմաններում գաղտնի քննարկել է իրանցիներին հայրենիք արտաքսելու հարցըՓայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստիԱրյունալի հարձակումներ Թուրքիայում․ 8 զոհ, կասկածյալը՝ փախուստի մեջԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինչո՞ւ ենք ընթրիքից հետո կրկին բացում սառնարանը․ գիտնականները բացատրել են պատճառներըՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան (տեսանյութ) Իսպանիայում հրդեհից զոհված 9 բրիտանացու հարազատները պահանջում են հետաքննել ողբերգությունը Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունըԹեհրանը պնդում է, որ Իրանի հրթիռները կհասնեն Եվրոպա՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակմանԱրհեստական բանականության բումը բախվում է հանրային դիմադրության․ ինչ ցույց տվեցին ԱՄՆ ընտրություններըՀայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ GallupՌասել Բրենդի փառքի անկումը․ բեմից ու հեռուստատեսությունից՝ բռնաբարության համար մեղադրյալի աթոռՏեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով, սպասվում է նաև բուք․ ինչ եղանակ կլինի ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է Թրամփը ԱՄՆ միջանկյալ ընտրություններն անվանել է «կեղծված»«Տապակա» ռեստորանի մոտ կայանելու պատճառով վիճաբանություն է եղել, պայքարում են աշխատակցի կյանքի համարՖրանսիայում ավտոբուսի վթարի վայր ուղղաթիռ է ուղարկվել՝ ծանր վիրավորներին տեղափոխելու համարԹրամփը փորձում է ապագա նախագահներին զրկել Օվալաձև աշխատասենյակի կառուցվածքը փոխելու հնարավորությունիցԷրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը (տեսանյութ) Fox. ԱՄՆ-ը կարող է նոր գործողություն սկսել Իրանի դեմ նոյեմբերի 9-ինԵվրոպայում շուրջ 25 չվերթի ուղղություն է փոխվել ռումբի մասին կեղծ ահազանգերի պատճառովԿինը գործատուի գումարներով գնել է Rolex ժամացույցներ, Louis Vuitton-ի պայուսակներ և շքեղ առանձնատունՎթար․ որոշ ժամանակ գազ չի լինելու Եվրոպական մշակութային բացառիկ նմուշը՝ Նեբրայի երկնային սկավառակը, ներկայացվել է Պատմության թանգարանում Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ ԹովմասյանինՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչները Սպիտակ տանը մասնակցել են հրադադարի վերաբերյալ եռակողմ ասուլիսիՌուսաստանի սպառնալիքի և հիբրիդային ռիսկերի պատճառով Շվեդիան երկարաձգել է սահմանային վերահսկողությունըՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել. նրան և մոպեդը գտել են (տեսանյութ) Կալլաս․ ԵՄ որոշ երկրներ դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների խորացմանըՊուտինը հայտարարել է ֆինանսական կասկածելի գործարքների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասինՌուսաստանը հայտնել է Սև ծովում ուկրաինական բեռներ տեղափոխող նավին հարվածելու մասինԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերը
Ամենադիտված