Կասեցվել է «Միկա տուն-ռեստորան»-ի արտադրական գործունեությունը
Հասարակություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ են արձանագրվել «Միկա տուն-ռեստորան» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արագածոտնի մարզ, գյուղ Օհանավան, 3-րդ փողոց, 35 տուն):
Այսպես՝
սննդի կառույցները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք և ախտահանում,
հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող, ախտահանվող նյութերից:
«Միկա տուն-ռեստորան» ընկերության հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է,
հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին,
սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)