Apple-ի նոր AirPods ականջակալները ճանաչվել են անօրինական ԵՄ-ում
Աշխարհ
Apple-ին արգելվել է առանց սահմանափակումների վաճառել նոր AirPods Pro 3 ականջակալները Եվրոպայում։ MacRumors-ի տվյալներով՝ պատճառը նոր Live Translation ֆունկցիան է, որը ձայնագրում է զրուցակցի խոսքը և իրական ժամանակում թարգմանում։ ԵՄ-ում գրանցված օգտատերերը չեն կարողանա միացնել այս հնարավորությունը՝ անվտանգության և գաղտնիության կանոնների պատճառով։
Փորձագետները ենթադրում են, որ ֆունկցիան կարող է հակասել ԵՄ-ի Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին (GDPR) և արհեստական ինտելեկտի մասին նոր օրենքին՝ կապված գաղտնի խոսակցության հնարավոր վերահսկման հետ։ Apple-ը պաշտոնական բացատրություն չի ներկայացրել, սակայն չի բացառվում, որ այս հնարավորությունը կակտիվացվի հետագայում՝ կարգավորող մարմինների հաստատումից հետո։
Live Translation-ը նախատեսվում է ներդնել նաև նախորդ մոդելներում՝ AirPods Pro 2 և AirPods 4։ Ընկերությունը նաև քննարկում է ապագա սարքերի գների բարձրացումը․ ըստ փորձագետ Մարկ Գուրմանի՝ 2027-ին սպասվող առաջին ծալովի iPhone-ը կամ հոբելյանական մոդելը կարող է արժենալ մինչև 2000 դոլար։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից