Եվրահանձնակատարը կոչ է արել «X օրվա» համար Ուկրաինային ինտեգրել ԵՄ պաշտպանության մեջ
Աշխարհ
Պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը հայտարարել է, որ «մեծ սխալ» կլինի Ուկրաինային չներգրավել ԵՄ անվտանգության ճարտարապետության մեջ։ Նա այս մասին ասել է Kyiv Independent-ին տված հարցազրույցում։
«Եթե իսկապես պատահի, որ մենք հասնենք, այսպես կոչված, X օրվան, և Ռուսաստանի նախագահ Պուտինը ագրեսիա սկսի մեր դեմ, մենք պետք է հասկանանք, որ Պուտինը կգա մարտական փորձություն անցած բանակով, որը շատ ավելի ուժեղ կլինի, քան 2022 թվականին, և ունակ կլինի օգտագործել միլիոնավոր անօդաչու թռչող սարքեր», - ասել է Կուբիլիուսը։
«Եվրոպական մայրցամաքում կա միայն մեկ բանակ, որն ունի նույն հնարավորությունները։ Մենք խոսում ենք Ուկրաինայի զինված ուժերի մասին», -պարզաբանել է նա։
«Մեր կողմից մեծ սխալ կլինի չգտնել լավագույն միջոցը ուկրաինական հնարավորությունները, ուկրաինական ուժերը և ուկրաինական պաշտպանական արդյունաբերությունը որքան հնարավոր է արագ ինտեգրելու որևէ նոր պաշտպանական ճարտարապետության մեջ», - ասել է եվրահանձնակատարը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից