ՀՀ ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայում կլոր-սեղան քննարկմանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները
Քաղաքական
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում կայացած «Հայաստանը տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների կիզակետում» խորագրով կլոր-սեղան քննարկմանը:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկման ընթացքում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, հարևանների հետ հարաբերությունների ներկա մակարդակը, անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ մասնավորապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:
Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ վճռականությանը՝ Վահան Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում ընձեռվելիք հնարավորությունները:
Քննարկմանը մասնակցել են փորձագետներ, Ֆրանսիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ։
Քննարկումը վարում էր Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Թիերի դե Մոնբրիալը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)