Երևանում մեկնարկել է ջրահեռացման համակարգի արդիականացման ծրագիրը
Հասարակություն
Մայրաքաղաքում մեկնարկել է առաջնահերթ վերակառուցման ենթակա կոյուղագծերի ջրահեռացման համակարգի արդիականացման ծրագիրը, որն ընդգրկում է 9 վարչական շրջան՝ 22 հասցեներով: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից:
Նախագծի դերը մեծ է հատկապես մայրաքաղաքի այն բնակելի տարածքների համար, որտեղ ստեղծումից ի վեր չի գործել կոյուղատար համակարգ: Նմանօրինակ 83 հասցեներից 12 հասցեում արդեն իսկ ավարտվել է մեծ ու փոքր ծավալի կոյուղագծերի կառուցումը:
Դրանցից մեկն էլ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասն է, որտեղ կառուցվել է 4,5 կմ երկարությամբ կոյուղագիծ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)