Այսօր Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է
Հասարակություն
Այսօր Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է։ Արարատյան Հայրապետական թեմը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է․
«Ի սրտե մաղթում ենք Ձեզ քաջառողջ, երկար տարիներ, կենաց արևշատություն և արդյունաշատ առաջնորդություն։ Աղոթք ենք առաքում առ Տեր և հայցում Ամենակալի զորակցությունը, առատ օրհնություններն ու շնորհները, նաև մշտատև առաջնորդությունը Ձերդ Սրբազնության տիրահաճ առաքելության անխախտ ընթացքի համար: Թող Տիրոջ Սուրբ Աջը մշտապես զորավիգ և օգնական լինի Ձերդ Սրբազնությանը՝ իրագործելու Ձեր եկեղեցաշեն ու ազգօգուտ բազում ծրագրերը՝ ի փառս Աստծո, ի զորացումն Մայր Եկեղեցու և ի շինություն Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր կյանքի:
Որդիական խոնարհությամբ մատչիմք ի համբույր Ձերդ Սրբազնության Սուրբ Աջույն»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)