ԱՄՆ սենատոր Սանդերսը առաջին անգամ դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում
ԱՄՆ
Վերմոնտի անկախ սենատոր Բերնի Սանդերսը Սենատի առաջին անդամն է, որը քննադատել է Իսրայելին՝ Գազայի հատվածում իսրայելական զորքերի գործողությունները անվանելով «ցեղասպանություն», հաղորդում է Politico-ն։
Սենատորը նաև քննադատել է Թրամփի վարչակազմին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «էթնիկ զտումների քաղաքականությանը» աջակցելու համար։
Սանդերսի խոսքով՝ Սպիտակ տունը ճնշում է գործադրում պաղեստինցիների կամավոր տեղափոխման վրա հարևան երկրներ՝ «տեղ ազատելու նախագահ Թրամփի «Մերձավորարևելյան Ռիվիերայի» աղավաղված տեսլականի համար»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)