Արսեն Թորոսյանը «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ում ծանոթացել է երեխաներին մատուցվող ծառայություններին
Հասարակություն
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ՝ հաստատությունում խնամք ստացող երեխաներին մատուցվող ծառայություններին ծանոթանալու նպատակով։
ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ նախարարը շրջել է կենտրոնի տարածքով, այցելել խմբասենյակներ, շփվել երեխաների ու ՊՈԱԿ-ի աշխատողների հետ։
Այցի ընթացքում քննարկվել են երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, ընթացիկ աշխատանքներին ու առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախարար Թորոսյանն ընդգծել է երեխաների լավագույն շահի ապահովման, ընտանիքում ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ հետևողական ու շարունակական աշխատանքների կարևորությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)