Տրոլեյբուսները մասնավորապես և էլեկտրատրանսպորտն ընդհանրապես Երևանի համար կարող են շատ արդյունավետ լինել. Փաշինյան
Քաղաքական
Տրոլեյբուսները մասնավորապես և էլեկտրատրանսպորտն ընդհանրապես Երևանի համար կարող են շատ արդյունավետ լինել մանավանդ հիմա, երբ մենք ֆոտովոլտային կայանների շատ մեծ հզորություններ ենք գեներացնել: Տրանսպորտը հիմնականում աշխատում է ցերեկային ժամերին, այդ տրամաբանության մեջ տրոլեյբուսները, իհարկե, շատ էֆեկտիվ տրանսպորտային միջոց են: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ ձեռք բերելու համար վերաբաշխում կատարելու որոշման նախագծին:
«Նաև քննարկել ենք, որ հետագայում պետք է մտածել էլեկտրոավտոբուսների ձեռքբերման նպատակահարմարության շուրջ: Ինչպես հասկանում եմ, այս թեմայով կարծես թե կա ըմբռնում, և մեր պլաններում սա նույնպես մի նրբություն է, որին պետք է ուշադրություն դարձնենք»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)