ՔՊ–ում արշալույսները միշտ խաղաղ են․ Փաշինյան (տեսանյութ)
ՔաղաքականԿառավարությունում, մասնավորապես՝ փոխվարչապետերի մակարդակով պաշտոնանկություններ չեն սպասվում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արշալույսները միշտ խաղաղ են, բայց այդ խաղաղությունը երբեք չի եղել ճահճային։ Այս մասին ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ դեռ 2013 թվականից, երբ ՔՊ–ն դեռ կուսակցություն չէր, միշտ բուռն քննարկումներ են եղել՝ սուր քաղաքաքական բանավեճի մթնոլորտում․ «Լինում են նաև, ցավոք սրտի բոլորիս հետ, ինձ հետ էլ է պատահել, նույնիսկ վերջերս, որ քաղաքական բանավեճի ընթացքում թույլատրելի սահմանները մի փոքր կամ ոչ մի փոքր անցնում են և բոլոր էդ դեպքերում վրա են հասնում կարգապահական գործընթացները»,– ասաց նա։
Փաշինյանը վստահեցրեց՝ ՔՊ–ն ապրում է իր բնականոն կյանքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)