Արարատի և Վայոց ձորի մարզերում անտառային տարածքներ կվերադարձվեն պետությանը. Վարդապետյանը ներկայացրեց դատախազության աշխատանքը
Քաղաքական
Գլխավոր դատախազությունն աշխատանքներ է իրականացնում Արարատի և Վայոց ձորի մարզերում ապօրինի ձևով սեփականաշնորհված անտառային տարածքները պետության վերադարձնելու ուղղությամբ։
Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը
Գլխավոր դատախազը նշեց՝ Երևան քաղաքում այս պահին դատարանի վճռով 7 հա փոխանցվել է Հայաստանի կառավարությանը և ամրացվել Շրջակա միջավայրի նախարարությանը: Գործընթացը շարունակական է։
«Ծաղկաձորում էլ ընթացքի մեջ են անտառների հետ կապված աշխատանքները: Դրանք վերադարձվում են պետությանը»,- ասաց Վարդապետյանը։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հավելեց՝ Նորքի այգիներից շուրջ 50 հա տարածք արդեն իսկ տրված է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, ընթացքի մեջ են անտառի վերականգնման աշխատանքերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)