Պենտագոնում անհանգստացել են Թրամփի արշավի պատճառով․ WSJ
ԱՄՆ
Պենտագոնի ռազմական իրավաբաններն ու այլ պաշտոնյաներ մտահոգված են Լատինական Ամերիկայում թմրակարտելների դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդլայնվող ռազմական արշավի իրավական հետևանքներով և օրինականությամբ: Այս մասին գրում է The Wall Street Journal -ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մտահոգությունները կապված են հարվածների հիմնավորվածության, ինչպես նաև գործողություններին մասնակցած ամերիկացի զինծառայողների իրավական հետևանքների հետ», - ասվում է հրապարակման մեջ:
Պենտագոնի որոշ ներկայացուցիչներ և ռազմական իրավաբաններ գրավոր և բանավոր իրավաբանական եզրակացություններ են տրամադրել ԱՄՆ պաշտպանության նախարարությունում որոշում կայացնողներին, սակայն, ըստ աղբյուրներից մեկի, նրանք կարծում են՝ դրանք անտեսվում են կամ միտումնավոր մղվում են երկրորդ պլան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)