Ֆոն դեր Լեյենը բախվել է նոր մեղադրանքների
Աշխարհ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եվրակոմիսարների պաշտոնների թեկնածուների հետ հարցազրույցների ձայնագրություններ չի կատարել, ինչը քննարկումներ է առաջացրել գործընթացի անթափանցիկության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ նյութի հեղինակների՝ հրատարակությունը դեռ 2024 թվականին փաստաթղթեր էր պահանջել ԵՀ նախագահի՝ Իսպանիայից եվրահանձնակատար Թերեսա Ռիբերայի հետ հարցազրույցի մասին, որն այնուհետև դարձել է ֆոն դեր Լեյենի տեղակալը։ Միայն գրեթե մեկ տարի անց, Politico-ի երկու բողոքներից հետո, ԵՀ-ի գլխավոր քարտուղար Իլզե Յուհանսոնեն խոստովանել է՝ զրույցը տեղի է ունեցել «բանավոր, ուստի ոչ մի գրառում չի կատարվել»:
«Նման իրավիճակը կարող է խաթարել քաղաքացիների վստահությունը Եվրամիության իշխանությունների նկատմամբ», - հայտարարել է եվրոպական օմբուդսմեն Թերեզա Անժինյոն։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից