Ռուսաստանը աջակցում է Հայաստանի և Թուրքիայի արագ հաշտեցմանը․ Զախարովա
Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև արագ հաշտեցմանը՝ դա համարելով Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման և կայուն զարգացման ապահովման անհրաժեշտ նախապայման։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը Երևանում։
Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին Մոսկվայում։
«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել ջանքերին, այդ թվում՝ 3+3 ձևաչափով։ Մենք ակնկալում ենք, որ Անկարայի և Երևանի միջև համաձայնագրեր մշակելիս հաշվի կառնվեն տեղում ստեղծված իրողությունները և Հարավային Կովկասում մեր հարևանների շահերը», - նշել է նա։
Դրա համար, ըստ դիվանագետի, կարևոր է բացառել արտաքին խաղացողների ապակառուցողական միջամտությունը այս բարդ բանակցային գործընթացին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից