ԵՄ-ին զգուշացրել են՝ ռուսական ակտիվների օգտագործումը կխոցի վստահությունը
Աշխարհ
Հարավ-Արևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլենն Դիզենը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման դեպքում լուրջ հարված կհասցվի Եվրամիության նկատմամբ վստահությանը։ Նրա խոսքով, Բրյուսելը փորձում է յուրացնել այդ միջոցները՝ «չհամարելով դա գողություն», ինչը երկարաժամկետ հետևանքներ կունենա։
Դիզենը հավելել է, որ եթե ԵՄ-ն այդ ակտիվները ուղղի զրոյական տոկոսադրույքով պարտատոմսերի գնմանը, ապա «չի կարողանա թույլ տալ իրեն ավարտել Ուկրաինայում պատերազմը», քանի որ չի ունենա միջոցներ վերադարձնելու։ Այսպիսով, ըստ նրա, ԵՄ-ն իրեն կապում է շարունակական պատերազմի անհրաժեշտության հետ, հայտնում է Лента.ру-ն։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Բրյուսելը քննարկում է սառեցված ակտիվների օգտագործման երկու տարբերակ։ Առաջինը՝ մոտ 170 միլիարդ եվրոն ուղղել Ուկրաինայի համար նախատեսված փոխհատուցման վարկերին։ Երկրորդ տարբերակը ենթադրում է հատուկ ֆինանսական գործիքի ստեղծում, որով կարող են օգտվել նաև ԵՄ-ից դուրս երկրները՝ մասնակցելով Ուկրաինայի վերականգնման ծրագրին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից